Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մինչև անցնի վտանգը

Մինչև անցնի վտանգը
12.01.2018 | 02:12

«Кто, кто станет наследником императорской короны?»,- «Անորսալիների» դասական դարձած հանրահայտ այս արտահայտությունը տեղին է ընտրությունների ժամանակ։ Այսօր Հայաստանն այս հարցադրման առջև է։


Ո՞վ է լինելու վարչապետ 2018-ի ապրիլից հետո: Այս հարցը մտատանջում է ոչ միայն ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին, այլև գործարար խավին, անգամ քաղաքականությունից շատ հեռու արվեստի, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։
Բոլոր ոլորտներում սպասողական վիճակ է, ինչը նկատվում է մարդկանց հետ զրույցներում. «Սպասենք, տեսնենք ինչ է լինելու»։ Սա, թերևս, բնական մոտեցում է։ Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնը ապրիլից հետո առանցքային է դառնում։
Գուցե քաղաքական դաշտում սպասողական վիճակն արդարացված է, սակայն տնտեսական դաշտում այն անընդունելի է, քանի որ տնտեսությունը հապաղումներ, ընդհատումներ չի սիրում։ Սրա հետ մեկտեղ պետք է նկատենք, որ սպասողական այս փուլում գործարար խավը, ի տարբերություն քաղաքականի, նախընտրում է աշխատել, քան խոսել` հեռու մնալով կանխատեսումներից և ներկա վիճակի գնահատականներից։ Սրան հակառակ, քննադատելու լավ ժամանակ է քաղաքական դաշտում խաղացողների համար։


Ինչ վերաբերում է տնտեսական դաշտին, ապա նշված ժամանակահատվածում այն շատ ավելի «մարտունակ» պետք է լինի։ Իհարկե, սպասողական վիճակն իր ազդեցությունը կունենա, սակայն այս անգամ, կարծում ենք, ավելի նվազ կլինի, քանի որ կառավարությունը հետևողական է իր հաստատած ծրագրերի իրականացման հարցում։ Ի դեպ, 2017-ին իրականացված ծրագրերը որոշակիորեն իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա թողել են։ Սակայն ասել, որ դրանք այն աստիճանի էին, որ զգալի կլինեին բնակչության համար, ճիշտ չի լինի։ Եվ սա բնական է` ծանր վիճակում հայտնված տնտեսությունը մեկ տարում հնարավոր չէ այն աստիճանի խելքի բերել, որի դրական ազդեցությունը շոշափելի լինի ժողովրդի համար։


Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, ապա միանշանակ այսօրվա սպասողական իրավիճակն իր ազդեցությունը կունենա։ Գաղտնիք չէ, որ ֆինանսները առավելագույն կայունություն են սիրում և ցանկացած ընտրությունների նախաշեմին գերադասում են սպասել, այսպես ասած` «իջնում են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։ Սա նշանակում է, որ ներդրումային նոր ծրագրերի ակտիվացումը հնարավոր է 2018-ի հունիս-հուլիսից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ